Կառավարությունն առաջարկում է  փոփոխություններ կատարել ընդերքի օգտագործման մասին օրենքում
12:41 - 08 հուլիսի, 2020

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ընդերքի օգտագործման մասին օրենքում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ « Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ 

Նախագծի հիմնական զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր ելույթում նշեց, որ նախագիծը չի մշակվել որևէ միջազգային պարտավորություն կամ կառավարության ծրագրի կետ ապահովելու համար։ Շուշանյանը ընդգծեց, որ նախագծով փորձ է արվում ինստիտուցիոնալ լուծումներ տալ վերջին մեկ տարում արձնագրված խնդիրներին ։

«Բոլոր կետերը ուղղված են ընդերքի ռացիոնալ օգտագործմանը։ Առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն  մետաղականի համար՝ 5 տարվա ընթացում, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց նախարարի տեղակալը։

Վերջինս նշեց, որ գործող օրենսդրությամբ ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է 50 տարի ժամկետով, սակայն առաջարկվում է այն կրճատել՝ մինչև 25 տարի մետաղականի համար, մինչև 15 տարի ոչ մետաղական հանքարդյունաբերության լիցենզիաների համար։ Իհարկե, հնարավորություն կտրվի նաև այս ժամկետները երկարաձգել։ 

Առաջարկվում է նաև հանքավայրերը տրամադրել ամբողջ պաշարով՝ դրանք  չտրոհել տարբեր տնտեսավարողների միջև:

Օրենքի նախագծով առաջարկվում  են նաև մի շարք այլ փոփոխություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել