Լիլիա Շուշանյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի գործող տեղակալ։ Անկուսակցական է։

Ծնվել է 1991 թ․ մայիսի 26-ին Երևանում։ 2008թ․ ավարտել է Դ․ Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը։ 2008-2012 թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Հանրային կառավարում մասնագիտությամբ։ 2014թ․ ավարտել է նույն ֆակուլտետը՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։ 2012թ․ ճանաչվել է ԵՊՀ լավագույն ուսանող։ 2014-2015թթ. եղել է ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր գործավար։

2015-2016թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ։ 2016-2017թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդատու։ 2017-2018թթ. նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ 2017-2018թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմի և ԱՄՆ ՄԶԳ «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի ղեկավար։ 2018-2019թթ.՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՏԿԶ նախարարի տեղակալ։

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|

Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը: «Ընդերքօգտագործման իրավունքները տրամադրվելու են ոչ թե մինչև  50 տարի ժամկետով, այլ մետաղականների համար մինչև  25 տարի և ոչ մետաղականների համար 20 տարի ժամկետով: Այս նախագծով կարգավորվում են նաև իրավունքի գրավադրման հետ կապված հարաբերությունները՝ ինչպես հանքարդյունաբերող զարգացած երկրներում: Մենք առաջարկում ենք, որ ըներքօգտագործման իրավունքը գրավադրվի միայն այն դեպքում, երբ ընդերքօգտագործողը ներգրավող միջոցները կծախսի հենց տվյալ  լիցենզիայի, տվյալ իրավունքի շրջանակում աշխատանքների համար և ոչ թե այլ բիզնեսների և այլ նպատակների համար»,-ասաց Շուշանյանը: Բացի այդ  սահմանվել է, որ ընդերքօգտագործման իրավունքները կերկարաձգվեն կամ կընդլայնվեն այն դեպքերում, երբ ընդերքօգտագործողը տվյալ պահի աշխատանքներն իրականացրած լինի առնվազն 70 տոկոսով: Առաջարկվում են նաև բնապահպանական ուղղությամբ մի շարք բարեփոխումներ, օրինակ՝ մինչև 500 հազար արտադրողականությամբ հանքավայրերի համար չոր պոչերի տեխնոլոգիայի պարտադիր կիրառում,  ինչպես նաև բոլոր մետաղական հանքավայրերի համար փակ շրջանառու համակարգի պարտադիր կիրառելիություն և Հայաստանում վերընթաց պոչամբարների արգելում: Նախագծով կարգավորվում են նաև ընդերքաբանական փորձաքննության ընթացակարգերը և հստակեցվում: Փաթեթը քվեարկությամբ ստացավ 98 «կողմ» ձայն:
15:15 - 16 հուլիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է  փոփոխություններ կատարել ընդերքի օգտագործման մասին օրենքում

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ընդերքի օգտագործման մասին օրենքում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված՝ « Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։  Նախագծի հիմնական զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր ելույթում նշեց, որ նախագիծը չի մշակվել որևէ միջազգային պարտավորություն կամ կառավարության ծրագրի կետ ապահովելու համար։ Շուշանյանը ընդգծեց, որ նախագծով փորձ է արվում ինստիտուցիոնալ լուծումներ տալ վերջին մեկ տարում արձնագրված խնդիրներին ։ «Բոլոր կետերը ուղղված են ընդերքի ռացիոնալ օգտագործմանը։ Առաջին կարևոր փոփոխությունն այն է, որ այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն  մետաղականի համար՝ 5 տարվա ընթացում, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց նախարարի տեղակալը։ Վերջինս նշեց, որ գործող օրենսդրությամբ ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է 50 տարի ժամկետով, սակայն առաջարկվում է այն կրճատել՝ մինչև 25 տարի մետաղականի համար, մինչև 15 տարի ոչ մետաղական հանքարդյունաբերության լիցենզիաների համար։ Իհարկե, հնարավորություն կտրվի նաև այս ժամկետները երկարաձգել։  Առաջարկվում է նաև հանքավայրերը տրամադրել ամբողջ պաշարով՝ դրանք  չտրոհել տարբեր տնտեսավարողների միջև: Օրենքի նախագծով առաջարկվում  են նաև մի շարք այլ փոփոխություններ:
12:41 - 08 հուլիսի, 2020