armenpress.am: Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

«Ես պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում Է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի եւ Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը եւ (Վիկտոր) Կարանկեւիչը, ներկա են գտնվել նաեւ դեսպանության մարդիկ, ինչպես նաեւ («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել Է ըմբռնումը, ինչը հարկավոր Է առաջ տանել եւ շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել Է դիվանագետը: Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում Է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել Է գազի գինը նվազեցնել մինչեւ Սմոլենսկի մարզի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: