Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

22:01 - 11/հունիսի/2020
Cover


INFOTAGS

Աշոտ Ղուլյան


Աշոտ Վլադիմիրի Ղուլյանը (օգոստոսի 19, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ նախագահն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահը։ 2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երրորդ անգամ վերընտրվել է Ազգային ժողովի նախագահ (առաջին անգամ ընտրվել է 2005 թ., երկրորդ անգամ՝ 2010 թ.)։



Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում ։
1983-1990 թթ.–ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակավորում: Ապա 1984-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1991-1992 թթ․–ին դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում՝ մասնակցելով նաեւ գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։
Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

1992 թ. դեկտեմբերից - ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993 թվականի սեպտեմբերից եղել է Գերագույն խորհրդի նախագահի օգնական։ 1995 թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը: 1998 թվականին հունվարից ղեկավարել քաղաքական վարչությունը։
1998 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2001 թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ։ 2002 թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։ 2004 թ. դեկտեմբերին՝ նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար։ 2005 թ. հունվարին ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։ 2005 թ. հունիսի 19-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2010 թ. մայիսի 23-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 թ. մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով: 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015 թ. մայիսի 21-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
2015 -2020 թվականները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։

 

+374 47 94-62-40
Արցախ
Ազգային ժողով
Արարատ Միրզոյան
Դիտել նաև
  • ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին
  • Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը
  • Աշոտ Ղուլյանը խոսել է Քոչարյանի գործով ԱՀ նախագահների դիմումի մասին |aysor.am|
  • Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։

«Բարեկամներ,

Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս։ Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»- ասված է Ղուլյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում: 

   
 

Պատճենել հղումը