Մոսկվայի քաղաքապետարանը հրապարակել է քաղաքացիների զբոսանքի ժամանակացույցային քարտեզ |hetq.am|
10:00 - 29 մայիսի, 2020

Մոսկվայի քաղաքապետարանը հրապարակել է քաղաքացիների զբոսանքի ժամանակացույցային քարտեզ |hetq.am|

hetq.am: Մոսկվայի քաղաքապետարանը գործարկել է Մոսկվայի ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հնարավոր է պարզել զբոսանքների ժամանակացույցը, որը սահմանվել է սահմանափակումների վերացման երկրորդ փուլի շրջանակներում։ Այդ մասին գրում է «Новая газета»-ն։ Քարտեզը հնարավոր կլինի կիրառել քաղաքապետարանի պաշտոնական կայք էջում։

Ռուսաստանի մայրաքաղաքի իշխանությունները քաղաքի բնակելի բոլոր շենքերը բաժանել են վեց խմբերի։ Մոսկվացիներն զբոսանքի կկարողանան դուրս գալ միայն սահմանված ժամանակացույցով։ Այսուհետ, Մոսկվայի բնակիչները աշխատանքային օրերին փողոց կկարողանան դուրս գալ երկու անգամ, իսկ հանգստյան օրերին՝ մեկ։ Ինտերակտիվ քարտեզի վրա հնարավոր կլինի ընտրել տունը և տեսնել թույլատրելի զբոսանքի ժամանակացույցը։

Մոսկվայի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Ալեքսեյ Նեմրյուկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիները պետք է զբոսնեն միայն նշված ժամերին։ Այն դեպքում, եթե բնակության վայրը և գրանցման վայրը չեն համընկնում, ապա քաղաքացին զբոսանքի կկարողանա դուրս գալ այն տան ժամանակացույցով, որտեղ որ գրանցված է։

Չնայած նրան, որ Մոսկվայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը, հունիսի 1-ից հնարավոր կլինի դուրս գալ փողոց՝ զբոսանքի և սպորտով զբաղվելու համար։ Նույն օրը Մոսկվայում կվերաբացվեն տնտեսական խանութները և կգործարկվեն կենցաղային ծառայությունները, որոնք չեն պահանջում երկարատև կոնտակտ մարդկանց միջև։ Վարսավիրանոցները և գեղեցկության սրահները կշարունակեն մնալ փակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել