Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 5,794,350 է, մինչ այս պահը մահացել է 357,516 մարդ, ապաքինվել՝ 2,499,801-ը։
Վարակվածների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգնեը։ Այստեղ կա 1,745,803 վարակված, 102,107 հոգի մահացել է, 490,130 հոգի՝ ապաքինվել։
Երկրորդ տեղում Բրազիլիան է։ Այստեղ վարակվածների թիվը 414,661 է։ Մինչ այս պահը մահացել է 25,697 մարդ, իսկ 166,647 մարդ ապաքինվել է։
Վարակակիրների թվով երրորդ տեղում Ոուսաստանն է, որտեղ կորոնավիրուսի վարակը հաստատվել է 370,680 մարդու մոտ։ Ռուսատանում մահերի թիվը 3,968 է, ապաքինվել է 142,208 մարդ։
Չորրորդ տեղում Իսպանիան է, որտեղ կա 283,849 վարակված։ Ընդհանուր առմամբ, Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 27,118 հոգի, ապաքինվել՝ 196,958 հոգի։
Աղբյուրը՝ worldometers.info:
comment.count (0)