Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան |armtimes.com|
11:41 - 26 մայիսի, 2020

Արցախում կստեղծվի տարածքային կառավարման նախարարություն ու ՊՎԾ. Արայիկ Հարությունյան |armtimes.com|

armtimes.com: Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը այսուհետ դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Արցախում ստեղծվելու է նաեւ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որում ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։ Ներկայումս ԱՀ կառավարությունում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների ու բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություններ են գործում:

Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ փոփոխության է ենթարկվելու Մշակույթի, երիտասրդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ վերածվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության:

Լինելու են կադրային խոր փոփոխություններ, մի շարք պաշտոնյաներ լքելու են իրենց պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել