24news.am: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս պահին ՀՔԾ-ում է: Ներս մտնելուց առաջ նա հայտարարել է, որ Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված են հրավիրել:

Պատասխանելով, «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք ինքը հանդիպե՞լ է Հռոմում Միքայել Մինասյանին որպես սուրհանդակ, Վանեցյանը պատասխանեց.

«Ես գործել եմ բացառապես իմ պաշտոնական լիազորությունների շրջանակում»:

Իսկ այն հարցին, թե Միքայել Մինասյանը մերժե՞լ է իրեն, նա արձագանքեց. «Դուրս կգամ կխոսենք», ու մտավ ներս: