Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք է գրանցվել
20:34 - 16 մայիսի, 2020

Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 4 դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել