Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր
12:36 - 14 մայիսի, 2020

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր

ԱՀ ոստիկանության կողմից տեղադրվել են հատուկ անցակետեր, այս մասին տեղեկացնում են Արցախ տեղեկատվական շտաբում։ 

Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր`

▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Յանշաղ կոչվող տեղամաս տանող խաչմերուկում,
▪️ Քնարավան գյուղից Նոր Խարխափուտ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Չափնի գյուղ տանող ճանապարհին,
▪️ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհից Քնարավան գյուղ տանող ճանապարհների խաչմերուկում:

Մարտակերտ-Վարդենիս միջպետական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցների` Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չարեքտար, Նոր Էրքեջ, Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Խարխափուտ, Քնարավան և Հավսաթաղ համայնքներում կանգ առնելը բացառելու և արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից սահմանվել է վերակարգեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել