1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  հարցմանն ի պատասխան հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180 -181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախաատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթվա վերջին դատախազությունը սկսեց ուսումնասիրել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի վեճը վերածվել էր ծեծկռտուքի, որին ներքաշվել էին այլ պատգամավորներ ևս։