Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին
11:58 - 23 ապրիլի, 2019

Տիգրան Ավինյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին

Ապրիլի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրեց Ազգային Ժողովի որոշմամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին:

ՀՀ փոխվարչապետը հույս հայտնեց, որ կարգավորող հանձնաժողովի նոր նախագահը իր պաշտոնավարման ընթացքում, մասնագիտական խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ, լավագույնս կիրականացնի մարմնի գործառույթները:

Իր պատասխան խոսքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: Այս ամենի շնորհիվ միայն, սպառողները առավել մեծ վստահություն կունենան հանձնաժողովի կողմից սահմանված ծառայությունների սակագների, ընդունված որոշումների նկատմամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել