Վաշինգտոնում Թրամփին են մեղադրում Թուրքիայի հետ Ս-400-ի գործարքի ձախողման մեջ |news.am|
13:49 - 08 ապրիլի, 2019

Վաշինգտոնում Թրամփին են մեղադրում Թուրքիայի հետ Ս-400-ի գործարքի ձախողման մեջ |news.am|

ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնատար անձինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են, որ նա չի կարողացել Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ ավելի կոշտ վերջնագիր ներկայացնել, որոնցից հետո Անկարային մերժել են ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը, այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումից Անկարայի հրաժարվելու գլխավոր հույսը դրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսային բանակցությունների վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարին: Երեք աղբյուրների խոսքով՝ Էրդողանը հետ է մղել Թրամփի կողմից պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները:

Իսկ ամերիկացի առաջնորդի պատասխանը բավականաչափ կոշտ չի հնչել, որպեսզի «Էրդողանը հասկանար, թե ինչ է վտանգում», հայտնել է աղբյուրը: Հիմա Անկարան ավելի է առաջ ընթանում Ս-400 ԶՀՀ-ն գնելու մտադրության ճանապարհին, նշում է ABC-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել