Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ. Մարուքյան |aysor.am|
09:09 - 25 հոկտեմբերի, 2019

Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ. Մարուքյան |aysor.am|

aysor.am: Ես կարծիք եմ հայտնել, որ առաջին՝ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով Արսեն Բաբայանին հնարավոր չէ ձերբակալել, կալանավորել։ Դրանից հետո առաջադրվել է այլ մեղադրանք, որով կալանավորվել է։ Սրա հետ կապված իմ մտահոգությունն եմ հայտնել, ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հանգամանքին։

«Նա որպես օժանդակող է մեղադրվում։ Բայց ես պիտի հասկանամ՝ ո՞ւմ է Բաբայանն օժանդակել՝ Բաբլոյանի՞ն, Թովմասյանի՞ն։ Նա, ում օժանդակել է, չկա քրեական գործում։ ՀՔԾ-ում թող քննեն։ Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ։ Ամեն դեպքում, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին»,- ասաց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել