aysor.am։ Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից։

«Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը», - ասել են պատվիրակությունից՝ պատասխանելով հարցերին, թե հետևու՞մ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։

ԵՄ պատվիրակությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։

Ավելին՝ aysor.am-ում