Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը. Էդգար Ջանոյան
09:41 - 05 հունիսի, 2019

Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ երեկ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հայտնել եմ, որ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Իմ տրամադրած տեղեկության վերաբերյալ Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ սխալ տեղեկություն եմ տրամադրել: Մեկ անգամ ևս հաստատում եմ իմ տարածած տեղեկությունը: Մեջբերեմ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված հետաքննության արդյունքներով կայացված որոշումից.

«Գեղամ Մանուկյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժել հանցակազմի բացակայության հիմքով»: Ի դեպ, որոշման պատճենն ուղարկված էր Գեղամ Մանուկյանին, ով դրա հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկելու հնարավորություն ունի: Բայց մինչ մեր տեղեկությունը սխալ համարելը գուցե վատ չէր լինի ծանոթանա՞լ որոշմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել