ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ
08:38 - 30 ապրիլի, 2019

ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ

Մեր վերլւոծությունն ու տարբեր փորձագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ–ի որոշումը վերաբերում է միայն սեփականության հետ կապված, գույքային վնասներ կրած անձանց հայցերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Հարյուրավոր նման հայցեր գնացել են Արցախից, նաեւ Ադրբեջանից են գնացել այդպիսի հայցեր ՀՀ–ի դեմ։ Այս երկու նախադեպով ՄԻԵԴ–ը կարծես որոշակի շեմ է դնում, որ այս շեմից ներքեւ չի իջնելու նմանատիպ հայցերով եւ նաեւ չափորոշիչներն է հստակեցնում, ինչը հիմք է տալիս մեզ կարծելու, որ նմանատիպ հայցերը մերժվելու են, միգուցե մի մասը կախված ապացույցներից, հանգամանքերից կարող են բավարարվել, բայց պետք է արձանագրել, որ սրանք չեն վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին եւ ընդհանրապես այն հանցագործություններին, որոնք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին»։

Արցախի ՄԻՊ–ը կարեւոր համարեց այս երկու որոշումը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների դեպքերի վրա չտարածելը.

«Տեղյակ եք, որ 2016 թվականին տարբեր փուլերով այն ժամանակ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը բավականին համընդգրկուն զեկույց է հրապարակել՝ փաստերով ներկայացնելով, թե ինչ խախտումներ են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերը՝ հիմնականում անդրադառնալով այդ իրավունքներին։

Այդտեղ էլ նշված է, որ դրանք կրել են համակարգված, կազմակերպված բնույթ, քանի որ ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված 31 դեպքից 27-ի պարագայում արձանագրվել են տարբեր տիպի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, այդ թվում՝ գլխատման, դիակապտությունների, խոշտանգումների դեպքեր։ 23 դրվագով ՄԻԵԴ–ը 2017 թվականին ընդունել է արագացված քննարկման, հիմա կոմունիկացման փուլում է, այս վերջին որոշումները կարեւոր է, որ չտարածխենք այդ 23 հայցերի վրա, դրանք համոզված եմ, կբավարարվեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել