Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան ասաց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել  նաև չեն գեներացրել  հարկման օբյեկտներ, հետևաբար չեն գեներացրել հարկային պարտավորություններ, եթե հարցին այդ տեսանկյունից նայենք։ Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց Անանյանը։

Նա նշեց, որ ասվածի վառ ապացույցը ԱԺ-ում ապրիլի 22-ին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումն էր։ 

«Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեման կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք կստանա»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը: