shantnews.am: «Առաջարկում եմ ձեռնպահ մնալ «վեթինգ» եզրույթի գործածությունից, որովհետև կլասիկ իմաստով, բովանդակային իմաստով դա միանգամայն այլ պրոցեսներ է ենթադրում», – այս մասին այսօր հայտարարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը։
Նրա խոսքով՝ նոր կարգավորումներով իրենց հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները ընդլայնվել են, այսուհետ հանձնաժողովը ստուգելու է պաշտոնի նշանակվող անձանց կապը այլրայլ կոռուպցիոն գործարքների հետ և նրանց բարեվարքության հարցերը։ Նույնը վերաբերում է դատավորներին, սակայն իրենց եզրակացությունները, ըստ պաշտոնյայի, հրապարակային չեն լինելու։
Ինչ վերաբերում է վեթինգին կամ բարեվարքության ստուգումներին, Շաթիրյանի խոսքով՝ իրենք միակ կառույցը չեն, որ զբաղվելու է բարեվարքության ստուգումներով։ Իրենք, ըստ հանձնաժողովի անդամի, զբաղվելու են պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրություններով․ այդ հայտարարագրերը և գույքի փոփոխման հիմնավորումները պաշտոնյաները ներկայացնելու են հանձնաժողով։
«Նշված պահանջի չկատարման դեպքում առաջարկվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել կարգապահական վարույթ հարուցելու, կրկնում եմ՝ բացառապես հարուցելու, ոչ ավելին, իրավասություն»,- ասաց Շաթիրյանը։
comment.count (0)