Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում. պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը
 |1lurer.am|
18:16 - 07 դեկտեմբերի, 2023

Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում. պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը |1lurer.am|

1lurer.am: Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ առկա չեն եղել: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 

Հիշեցնենք, որ նախքան քվեարկության մեկնարկը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների՝ Նարինե Ավետիսյանի և Հայկուհի Հարությունյանի մասով քվեարկությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել