Իհարկե, կողմ եմ կոնվենցիային. Զարուհի Բաթոյան |pastinfo.am|
10:46 - 01 նոյեմբերի, 2019

Իհարկե, կողմ եմ կոնվենցիային. Զարուհի Բաթոյան |pastinfo.am|

pastinfo.am: Եթե կոնվենցիան ստորագրվում է, ապա պետք է վավերացվի։ Դա միջազգային պարտավորություն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Ինչպես մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում մոտեցումը հետևյալն է։ Այսինքն` ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել է և հիմա պետք է վավերացնի»,-ասաց նախարարը։

Վերջինս ընդգծեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթն է աջակցել այն մարդկանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության. «Մենք նրանց սոցիալական աջակցություն ենք տալիս։ Կարծում եմ՝ պետք է կանխարգելել կանանց հանդեպ բռնությունը։ Այս պահին մեր գործառույթը սահմանափակվում է այստեղ»,-նշեց Զարուհի Բաթոյանը։

Հարցին՝ ինքը կո՞ղմ է կոնվենցիայի վավերացմանը, նախարարն արձագանքեց. «Իհարկե կողմ եմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել