aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ նախագահ Սի Ցզինպինի հետ:

«Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ և կարծում եմ, որ այդպես էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ և կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ էլ կհանդիպեմ Ճապոնիայում` G20-ում», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

«Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի և Չինաստանի հետ, շատ կարևոր է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մենք շատ հզոր երկիր ենք», - հայտարարել է Թրամփը: