armenpress.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր Է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում:

«Դա պետք Է տանի որոշակի փոխադարձության»,-հայտարարել Է Մերկելը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի նախաշեմին կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 9-ին տեղի կունենա Բրյուսելում:

«Նախագիծը՝ որպես այդպիսին, ակնառու կերպով ցուցադրում Է մեր փոխկախվածությունը եւ մեր փոխադարձ կապը»,-հավելել Է կանցլերը: Հեռարձակումն իրականացվել Է Եվրահանձնաժողովի կայքում:

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն Է գոյություն ունեցող առեւտրափոխադրական միջանցքների կատարելագործման եւ նորերի ստեղծման վերաբերյալ, որոնք կապում են Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի 60-ից ավելի երկրների, ինչը կոչված Է նպաստելու նրանց եւ Չինաստանի միջեւ առեւտրական հարաբերությունների զարգացմանը: