Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կնորոգվի վազքուղին |panarmenian.net|
13:27 - 29 մարտի, 2019

Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կնորոգվի վազքուղին |panarmenian.net|

panarmenian.net: «Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է $12մլն ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Օդանավակայանի վազքուղին ունի 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963-ին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ:
Հաշվի առնելով վազքուղու փաստացիվի ճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել