Ամերիկյան կոնգրեսականն առաջարկում է արգելել զենքի վաճառքն Ադրբեջանին |24news.am|
10:53 - 26 հունիսի, 2019

Ամերիկյան կոնգրեսականն առաջարկում է արգելել զենքի վաճառքն Ադրբեջանին |24news.am|

24news.am:  Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել Ադրբեջանին ամերիկյան զենքի վաճառքն արգելելու առաջարկով, որը կարող է օգտագործվել Արցախի քաղաքացիական ավիացիայի դեմ: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

«Պետական ​​պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունն ուղարկվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ներքին կանոնակարգերի կոմիտե: Կոմիտեի կողմից փաստաթուղթը վերանայելուց հետո այն կուղարկվի ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատ: Շերմանը նշել է, որ օրենքի փոփոխությունը կլինի ուղերձ Ադրբեջանին, որ նա չի կարող հարվածել Արցախի երկնքում քաղաքացիական ինքնաթիռները և կամ հանդես գալ նման սպառնալիքներով: Շերմանը նշել է, որ չպետք է թույլ տալ, որ Բաքուն ահաբեկի իր հարեւաններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել