Չինական նավերը մտել են Ճապոնիայի հետ վիճելի կղզիների ջրատարածք |aysor.am|
13:37 - 30 մարտի, 2019

Չինական նավերը մտել են Ճապոնիայի հետ վիճելի կղզիների ջրատարածք |aysor.am|

aysor.am: Չինաստանի ծովային ոստիկանության չորս պարեկանավ մտել է անբնակ Սենկակու (Դյաոյուդաո) կղզիների գոտի Արևելաչինական ծովում. գոտին Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Այս տեղեկատվության համաձայն՝ ափամերձ պահպանության ներկայացուցիչները պահանջել են չինական նավերից հեռանալ տարածքից։

Սենկակուն փաստորեն գտնվում է Տոկիոյի հսկողության ներքո, բայց Պեկինը դրանք համարում է ապօրինաբար զավթված տարածքներ։ Չինական նավերը մշտապես նավարկում են վիճելի կղզիների մոտ և երբեմն ցուցադրաբար մտնում են ափամերձ գոտի։ Վերջին նման դեպքից հետո Ճապոնիայի վարչապետի գրասենյակն անգամ ճգնաժամային արձագանքման շտաբ է ստեղծել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել