Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
 |shantnews.am|
17:38 - 07 ապրիլի, 2024

Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի հարավում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Արալ քաղաքային թաղամասից 117 կիլոմետր հյուսիս-արևելք՝ 24 կիլոմետր խորության վրա։
Ապրիլի 4-ին 5,5 մագնիտուդ ով երկրաշարժ էր տեղի ունեցել նաեւ Չինաստանում։ Այդ անգամ դա տեղի էր ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել