ՀՀ պատվիրակությունը ՌԴ–ում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի, ինչպես նաև այլ հարցեր |tert.am|
10:58 - 05 հունիսի, 2019

ՀՀ պատվիրակությունը ՌԴ–ում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի, ինչպես նաև այլ հարցեր |tert.am|

tert.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն այսօր ամփոփեցին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ նիստում չեն քննարկել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված հարցերը։

Պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նախ նկատեց, որ իրենց այցի շրջանակում և հիմա էլ ՌԴ-ն այս հարցով պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։

«Որպես խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ՝ ճիշտ չէր լինի, որ մենք ավելի շատ ներգրաված լինեինք այս գործընթացին այն պահին, երբ որոշում կայացված չէ։ Մենք ոչ պակաս սուր հարցեր ենք քննարկել՝ միջխորհրդարանական հարթակներում իրար սատարելու, ԵՏԱՄ-ի ու ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ կայացման հարցերը, ԱՊՀ շրջանակում գործող կառույցներն ավելի արդյունավետ դարձնելու հարցերը»,- ասաց Բեղլոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ ո՛չ Միհրան Պողոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյան, ո՛չ Միքայել Հարությունյանն այնքան կարևոր չեն, որքան հայ-ռուսական հարաբերությունների ընդարձակ օրակարգը, որը ներառում է խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցություն և այլն։

«Օրինակ՝ ԵԱՀԿ-ում հիմա մենք մի շատ կարևոր մարտահրավերի առջև ենք կանգնել, և Ռուսաստանից հենց այս ձևաչափում քննարկման ժամանակ ստացանք հավաստիացում, որ մեզ աջակցելու են։ ՌԴ–ը վերադառնում է ԵԽ խորհրդարանական վեհաժողով, և այնտեղ ևս ակնկալում ենք նրանց աջակցությունը։ ՄԱԿ-ում և այլ խորհրդարանական ձևաչափում չափազանց կարևոր էր, որ արձանագրեինք, որ ունենք փոխգործակցության ոգի, պատրաստակամություն։

Ասեմ, որ մեր հասարակությանը հուզող շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել, քան այդ անձանց ճակատագրերի շուրջ։ Թեև Միհրան Պողոսյանի և այլ անձանց հարցերը քննարկել ենք այլ ձևաչափով և այլ պաշտոնյաների հետ»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը։

Վերջինիս խոսքով՝ քննարկվել են զենքի վաճառի հետ կապված հարցերը, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ի կողմից, այլև Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հետ կապված հարցերը։

«Նրանք փորձում էին մեզ հայտնի «պրոտոկոլային» գնահատականներ հնչեցվել, բայց մենք նաև նրանց հակադարձեցիքն այլ ձևակերպումներով, որոնք մինչ այսօր իրենց համար նորություն էին»,- շարունակեց Արման Բաբաջանյանը։

Շարունակությունը՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել