«Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ». Պոմպեո |tert.am|
11:12 - 09 նոյեմբերի, 2019

«Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ». Պոմպեո |tert.am|

tert.am:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի (ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտե) նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ: Այս մասին գրում է nytimes.com-ը:

Պոմպեոն Բեռլինում է գտնվում Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված տոնակատարության առթիվ:

«Արևմուտքը, մենք բոլորս Բեռլինի պատի փլուզման հպարտ պահից ի վեր մոլորության մեջ էինք: Մենք կարծում էինք, որ կարող ենք մեր ռեսուրսները դաշինքներից ու մեր բանակից այլ ուղղությամբ տանել, սակայն սխալվեցինք: Մենք սխալվեցինք և չկարողացանք կանխատեսել այն քաղաքական ուղղությունը, որն ընտրել են շատ պետություններ: Այսօր Ռուսաստանը ղեկավարում է ՊԱԿ-ի նախկին սպա, որը ներխուժում է հարևան երկրներ»,- հայտարարել է Պոմպեոն:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «անգամ այս րոպեներին, երբ մենք խոսում ենք», ռուսական կառավարության անդամները ոստիկանական ստուգումներ են իրականացնում, տանջանքների ենթարկում Ղրիմի թաթարներին և ուկրաինացիներին, որոնք «պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ», և այդ պատճառով էլ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ եվրոպական երկրները կախված լինեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել