Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին
 |1lurer.am|
14:45 - 10 մայիսի, 2024

Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատան հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հարցեր:

Նախարարներն անդրադարձել են Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի (COP-29) նախապատրաստական աշխատանքին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել