ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. qաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև

Մայիսի 13-ից 14-ը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական հանդիպումը։ Խորհրդակցությունները համանախագահում էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև Ռազմավարական գործընկերության հաստատելու մասին համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր առաջին քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկու երկրների միջև շարունակական երկխոսությունը և համագործակցությունը։ Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Որպես  համագործակցության հիմնական հենասյուներ և ամուր հիմք նշվել են առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, զբոսաշրջության, մշակութային և կրթության ոլորտները: Կողմերը նշել են նաև, որ Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման/սահմանագծման գործընթացը շարունակելու է լինել երկկողմ օրակարգի առաջնահերթություն։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գլոբալ գործընթացներին: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման կարևոր պայման։ Այս համատեքստում կողմերը վերահաստատել են անվերապահ աջակցությունը միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի դերը խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու հարցում: Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլ նաև ակտիվ համագործակցությամբ և երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ։ Համանախագահները պատրաստակամությունն են հայտնել նպաստել ավանդական բարեկամական կապերի հետագա խորացմանն ու զարգացմանը:
Այսօր 12:34
Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|

Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղազախստանում մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: «Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գնահատականն իմ ամբողջապես արտացոլված է համատեղ, այսինքն՝ կողմերի բանակցությունների արդյունքում տարածված, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ, բնականաբար, նպատակահարմար է: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և [սկզբունքներին] համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:
14:02 - 13 մայիսի, 2024
«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|

«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|

civilnet.am: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։ «Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,- մայիսի 13-ին ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը։ Նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հայտարարել է, որ սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Խորհրդի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքին ներկայացրել է նախկին դիվանագետների մշակած տեքստը՝ սահմանազատման, խաղաղության օրակարգի և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
12:37 - 13 մայիսի, 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը. ԵԱՀԿ նախագահ |1lurer.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը. ԵԱՀԿ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու համապարփակ խաղաղության ձեռքբերումը մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը: Երկխոսության դիվանագիտությունը միակ ճանապարհն է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը: «Համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի է տևական և համապարփակ կարգավորման հասնելու համար: Սահմանազատման ուղղությամբ կատարված առաջխաղացումները, միանշանակ, արժեքավոր քայլ են այդ ճանապարհին: Վաղը Բաքվում ես կարձագանքեմ այս ուղերձներին, կփոխանցեմ այս ուղերձներն ադրբեջանցի զրուցակիցներին և կոչ կանեմ վստահելի, կայուն հանձնառություն ունենալու բանակցություններին: ԵԱՀԿ գործող նախագահի խոսքով՝ տասնամյակներ տևող հակամարտությունից և տառապանքից հետո խիստ հրամայական է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հասնեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման, որին իրապես արժանի են, ասաց նա և հավելեց, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես՝ տեղահանվածների և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց ճգնաժամային իրավիճակին: «Միևնույն ժամանակ կշարունակենք սատարել, աջակցել բոլոր ազգային և միջազգային նախաձեռնություններին, որոնք դրական թափ են ստեղծում և շոշափելի արդյունքներ են տալիս հակամարտությունն արդյունավետորեն հաղթահարելու համար»,- ասաց նա: Իեն Բորջը նաև ընդգծեց, որ Հայաստանը և ԵԱՀԿ-ն միասին համագործակցում են կարևոր նախաձեռնությունների շուրջ՝ ներառյալ անվտանգության ոլորտի բարեփոխումները և կլիմայի փոփոխության հետևանքների, անվտանգության նկատմամբ դիմակայունության բարձրացումը, ապա եզրափակելով խոսքը՝ հավելեց. «Նախարա՛ր Միրզոյան, Դուք կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա, ճիշտ այնպես ես եմ ձեզ վրա իմ հույսը դնում… Վստահեցնում եմ, որ իմ նպատակն է՝ որպես ԵԱՀԿ նախագահող, ամրապնդել և խորացնել մեր համագործակցությունը, նպաստել խաղաղությանն ու կայունությանն այս դժվարին ժամանակներում»:
12:32 - 13 մայիսի, 2024
Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով
 |news.am|

Հայ փախստականների վերադարձ՝ օկուպացված Արցախ. ԵԱՀԿ գործող նախագահին ԱԳՆ-ի շենքի մոտ դիմավորեցին պահանջով |news.am|

news.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը քիչ առաջ ժամանեց ԱԳՆ, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հանդես եկան մամուլի ասուլիսով։  Այցին զուգահեռ՝ ԱԳՆ շենքի մոտ էին հավաքվել մի խումբ արցախցիներ և իրավապաշտպաններ, որոնք նամակ են պատրաստել և իրենց պահանջներն են ներկայացնում։  Ակցիայի մասնակիցների ձեռքին կա «Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք» գրվածքով պաստառ։  «Ոչ միայն ԵԱՀԿ նախագահին, այլ նաև իշխանություններին ուզում ենք տեղյակ պահել, որ Իլհամը բնակեցնում է Շուշին և ոչ միայն։ Որևէ ընդվզում, նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է՝ քաղաքական վերնախավը կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն, և որևէ խոսք չկա Արցախից հայ փախստականների վերադարձի մասին»,-ասաց ակցիայի մասնակցիներից մեկը և նշեց, որ ստիպված դիմում են դրսի ուժերին, որ գոնե ձևական տիրություն անեն միջազգային նորմերին և կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախը թուրքերով բնակեցնելը, և բռնի տեղահանվածները վերադառնան։ «Մեր նամակում Արցախից փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է դրված: Ծվարել այս փոքր հողակտորի վրա, որը կոչվում է Հայաստան, շատ քիչ է: Մեր կենսատարածքն անվերջ կրճատվում է, կասկածի տակ է դրվում նմույնիսկ Հայաստանը որպես կենսատարածք:  Եթե այս վտանգը չկասեցնենք, ապա մենք գնում ենք դեպի վերացում: Ընդ որում, նաեւ մեր քաղաքական վերնախավի ուղիղ մասնակցությամբ: Նամակը արդեն փոխանցվեց: Այսօր իրականացվող ցեղասպանությունը կանխելու միայն մեկ հայտնի մոդել կա՝ «անջատում հանուն փրկության»: Դա նշանակում է, որ արցախահայությունը պետք է ապրի Ադրբեջանի ցանկացած վերահսկողությունից դուրս, միջազգային ուժերի ուղիղ պաշտպանությամբ եւ աջակցությամբ: Թուրքի հետ անհնար է ապրել»,-ասաց արցախցի կինը:
12:29 - 13 մայիսի, 2024
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև. Միրզոյան |1lurer.am|

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, և այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի, բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հենց համապարփակ, անխախտելի և համագործակցային անվտանգության հայեցակարգի ապահովումն է դրված ԵԱՀԿ ստեղծման և գործունեության հիմքում: Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, և դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին և ընդգծում են կառույցի հասցեական ներգրավվածության կարևորությունը»,- ասաց նախարարը և հավելեց, որ այս համատեքստում է այսօր քննարկվել կառույցի հետ համագործակցության տեսլականը:
11:48 - 13 մայիսի, 2024
Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել․«2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել  Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:  Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։  Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար»: 
14:14 - 11 մայիսի, 2024
Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։ Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն։»
16:25 - 10 մայիսի, 2024
Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին
 |1lurer.am|

Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատան հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հարցեր: Նախարարներն անդրադարձել են Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի (COP-29) նախապատրաստական աշխատանքին:
14:45 - 10 մայիսի, 2024
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
13:51 - 10 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ծրագրի հիմքում դրված՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքները։ Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական բնույթի հարցերի։
22:35 - 08 մայիսի, 2024