Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին
17:13 - 08 մայիսի, 2024

Մի խումբ արցախցիներ Աբովյանի մոտ սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին

Մի խումբ արցախցիներ հավաքվել են Աբովյան քաղաքի մոտ, նրանք սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթին: 

 Նշենք, որ երեկ Արցախի թեմի առաջնորդ էր արցախցիներին հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին: 

 «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը այսօր ժամը 13։00-ից Չարենցավանից մեկնարկել է երթը դեպի Աբովյան քաղաք։ Շարժումը Երևանում կլինի վաղը՝ մայիսի 9-ին, և ժամը 16։00-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։ 

Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել