Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|
18:32 - 04 մայիսի, 2024

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|

tert.am: ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Չի նշվում, թե որն է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածը։

Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։

Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։ 

Հետախուզման վերաբերյալ համապատասխան քարտը տեղադրվել է գերատեսչության տվյալների բազայում։

Փաստաթղթում նշված է, որ 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգում ծնված Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով, որը, սակայն, նշված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել