Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը
 |tert.am|
11:31 - 03 մայիսի, 2024

Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը |tert.am|

tert.am: Կիրանցում գիշերը նույն վիճակին է եղել, ճանապարհը փակ է եղել, էլի ոչ ոքի թույլ չեն տվել մտնել գյուղ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մինչև լուսադեմ դեռ չէին թողնում մտնենք գյուղ, քիչ հետո փորձելու ենք գնալ, հանդիպել գյուղացիներին, հետագա մեր գործողությունների մասին արդեն տեղում կասենք»,- ասաց նա։

Խոսելով ոստիկանական ուժերի քանակի մասին՝ նա ասաց, որ անթիվ-անհամար ոստիկաններ են բերել տարբեր տեղերից։

«Անգամ Գորիսից, Բաղրամյանի տարածաշրջանից, Գյումրիից, Արմավիրի մարզից, որտեղից ասես ոստիկան են բերել, ամբողջ ոստիկանական համակարգն այսօր Կիրանցում է, և ոչ միայն ոստիկանական, այլ նաև ռազմական ոստիկանությունից, այլ ստորաբաժանումներից կան։ Այսինքն՝ մի փոքր գյուղի համար ամբողջ հանրապետությունն իր ողջ ուժային համակարգը բերել է։

Տարբեր գործունեությամբ են զբաղվում՝ ահաբեկում են, վախեցնում, բռնություններ գործադրում։ Երեկ տեսաք՝ անչափահաս երեխաներին ծեծելով, ջարդելով ոստիկանական բաժանմունք տարան։ Որտեղից որ տարել են, մարդկանց սեփականությունն է հանդիսանում, թղթով իրենց է պատկանում»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ երեկվանից Կիրանցում արդեն սկսել են ականազերծման աշխատանքները։

«Ականները գյուղի շրջակա դաշտերում են, դրանք են ականազերծում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը Կիրանցում լարված իրավիճակ է եղել։ Վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի, ավելի ուշ՝ բաց թողել։ 

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, իսկ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Օրվա ընթացքում ոստիկանության ծառայողները փակել են դեպի գյուղ մուտքերը՝ ներս թողնելով միայն գյուղի բնակիչներին, իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և Բագրատ Սրբազանի մուտքն արգելվել էր։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել