Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|
23:09 - 27 ապրիլի, 2024

Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին:

Օրինագծի հեղինակներն են խորհրդարանի ստորին պալատի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանց թվում են «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Վյատկինը և Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են լրամշակել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։

Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել