Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|

Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում Էրդողանը կրկին խուսափել է կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով»։ «Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի թողած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Թուրքիայի նախագահը։ Ի հեճուկս Թուրքիայում հայերի դեմ շարունակվող խտրականության և նրանց դեմ ազգայնական շրջանակների կողմից չդադարող ատելության խոսքի կիրառման՝ Էրդողանը հավաստիացրել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ»։ Սեփական քաղաքացիների դեմ 20-րդ դարասկզբին իրականցված ցեղասպանությունն ընդունել հրաժարվող պետության ղեկավարն իր ուղերձում նշել է, թե «գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։ 
13:27 - 24 ապրիլի, 2024
Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան |factor.am|

factor.am: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ում գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։ «Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական ​​պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,- հավելել է նա։ Փայլանը նաև նշել է, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին ուղարկում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։ «Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։
12:22 - 24 ապրիլի, 2024
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ  Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ  վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։ Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։ -Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի: -Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։ -Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում: -Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։ -Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:55 - 24 ապրիլի, 2024
Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին |shantnews.am|

Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով լրագրողի՝ Հայոց Ցեղասպանության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ, հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր սկզբի ուղին հանուն պայծառ ապագայի»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։ Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է «արդյունավետ օգտագործել պահը»։
13:34 - 23 ապրիլի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունը
 |arm.sputniknews.ru|

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում սկսելու մասին լուրը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին: Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
17:11 - 20 ապրիլի, 2024
Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ

Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի և մամուլի խորհրդական Զեքի Աքթուրքը։ Հիշեցնենք, որ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բացվել էր 2021թվականին։ Այստեղից երկու երկրների զինվորականները պետք է հետևեին Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների կատարմանը: Թուրքական կողմից հայտնել էին, որ կենտրոնում աշխատելու է 60 թուրք, 60 ռուս զինվորական, հրադադարի դիտարկումն էլ իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
14:12 - 18 ապրիլի, 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը» |factor.am|

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են «Հարավային Կովկասը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը» |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ու Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը  քննարկել են «Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Արևմուտքի փորձերը»։ Հանդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել  ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առնչվում են առաջին հերթին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Ընդգծվել  է կողմերի քննադատական ​​գնահատականը հավաքական Արևմուտքի՝ այս տարածաշրջան լարվածություն մտցնելու և այն ապակայունացնելու փորձերին՝ ելնելով իրենց պատեհապաշտական ​​շահերից»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան) շրջանակներում աշխատանքը շարունակելու համար՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։ Նշվել է, որ «հարթակի դռները դեռ բաց են մնում Վրաստանի համար»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
11:13 - 11 ապրիլի, 2024
ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան
 |arm.sputniknews.ru|

ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:  Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:   Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ Իրանի հետ համագործակցության հարցում։ «Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։    
12:07 - 10 ապրիլի, 2024
Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ |amerikayidzayn.com|

Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Թուրքիան հայտարարել է, որ մի շարք ապրանքների գծով առևտրային սահմանափակումներ է կիրառել Իսրայելի նկատմամբ, քանի դեռ Թել Ավիվը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը: Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակ ապրանքների, այդ թվում՝ երկաթե, պողպատե ապրանքներին, ցեմենտին, ավիացիոն վառելիքին ու պարարտանյութերին: Անկարայի որոշումը հետևեց, երբ Իսրայելը մերժեց Թուրքիայի առաջարկը՝ Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ, թեև պաղեստինցիներին օգնություն են տրամադրում բազմաթիվ երկրներ: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը խոստացել է համարժեք պատասխան տալ Թուրքիային՝ X հարթակում գրելով, որ Էրդողանը զոհաբերում է «Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահը՝ աջակցելու Գազայում գործող «Համասի» մարդասպաններին»։ Զուգահեռաբար՝ Կահիրեում ԱՄՆ, Իսրայելի, Կատարի ու «Համասի» ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել է մարտերը դադարեցնելու հերթական առաջարկը, ինչպես նաև Գազայում պահվող պատանդների ազատ արձակումը: Առաջարկը նախատեսում է վեցշաբաթյա զինադադար, «Համասի» ձեռքին գտնվող պատանդների մի մասի ազատ արձակում, Իսրայելի բանտերում պահվող հարյուրավոր պաղեստինցիների ազատություն, Գազա առաքվող մարդասիրական օգնության ավելացում և տեղահանված պաղեստինցիների վերադարձ շրջանի հյուսիսային հատված։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:44 - 10 ապրիլի, 2024
Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով
 |factor.am|

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, սակայն ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բարձր մակարդակով շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Բայց կա ըմբռնում, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ «Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Որոշակի խնդիրներ կան, բայց ակնհայտ է, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի տնտեսական օպերատորների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
16:33 - 08 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։ «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։«Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։ Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։
20:57 - 04 ապրիլի, 2024