Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա: «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի իշխանությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամքն ու խիզախությունը Եվրամիության հետ փոխգործակցությամբ և աջակցությամբ շարունակել երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը»,- նշել է նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վալդիս Դոմբրովսկիսը շեշտել է, որ Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի, որի կյանքի կոչմանն էլ պետք է ուղղվեն երկկողմ ջանքերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապիտալի շուկայի և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համատեղ իրականացվող մի շարք խոշոր նախագծերի իրականացման ընթացքին և առաջիկա նախաձեռնություններին: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներն ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի այլ բնագավառներում: Մտքեր են փոխանակվել Հայաստանում Կանաչ և այլընտրանքային էներգիայի զարգացման հնարավորությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանի համար բարձր տեխնոլոգիական ոլորտը և այս թվում նաև այլընտրանքային էներգետիկայի զարգացումն առաջնահերթ ուղղություններից է և ներկայումս արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրվել են: Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ արվող քայլերին և այս ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը կարևոր նախապայման է տարածաշրջանի բոլոր երկրների անխոչընդոտ և դինամիկ զարգացման համար: Նախագահը նաև վերահաստատել է Հայաստանի հստակ դիրքորոշումը հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում՝ միջազգային հիմնարար իրավունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության գերակա սկզբունքների շրջանակում:
19:22 - 15 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ «Սիլիկոնային հովիտ» կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:   Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:
14:01 - 13 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հնչակյաններին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Վահագն Խաչատուրյանը հնչակյաններին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամներին` ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:  Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ, ընդգծելով, որ սահմանազատումն իրականացվում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հասնելու, ինչպես նաև տարածքային ամբողջականության անխաթարության սկզբունքների շրջանակում:  Մտքեր են փոխանակվել ներհայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների պատճառահետևանքային կապերի, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների փոխազդեցությունների վերաբերյալ: ՍԴՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ կուսակցությունն իր կարողություններով պատրաստ է աջակցել Հայաստանի պետականության ամրապնդմանն ու երկրի օրակարգային հարցերի սպասարկմանը:
15:58 - 11 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։
15:18 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ

Աշխատանքային այցով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սիլիկոնային հովտում» այցելել է «Սինոփսիս» ընկերություն։Ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սասին Ղազիի հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երկու տասնամյակ բարձր տեխնոլոգիաների, կրթության, սոցիալական և այլ ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունն ու հայաստանյան կողմի հետ արդյունավետ համագործակցությունը։Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Սինոփսիսը մեզ շատ կարևոր օգնություն է ցույց տվել բերելով նորարական շունչ, նոր աշխատելաոճ և գործունեության արդիական սկզբունքներ։Մի կարևոր հանգամանք եմ ցանկանում շեշտել, «Սինոփսիսի» բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն ինստիտուցիոնալ և համակարգային հիմք ունեն և այդ պատճառով է նաև, որ ընկերությունն առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում կրթության նկատմամբ մեծ ներդրումներ անելով այս բնագավառում։Մենք հույս ունենք, որ ձեր օրինակը վարակիչ կլինի ոլորտի այլ ներկայացուցիչների համար ևս: Հուսանք նաև, որ մեր ջանքերի մեկտեղման արդյունքում, մեր կրթական համակարգը կկարողանա բավարարել նաև ոլորտում առկա պահանջարկը և փոխադարձաբար «Սինոփսիսի» օրինակով մեր կրթական համակարգն էլ կբարեփոխվի:Ցանկանում եմ նաև իմ գնահատանքի խոսքը հղել այն սոցիալական և հումանիտար գործունեության համար, որն իրականացնում է «Սինոփսիսը» և այդ կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սինոփսիսին» և բոլոր այն կազմակերպություններին, որոնք ձեռք մեկնեցին և իրենց նպաստը բերեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հումանիտար աջակցության գործում»։Ընկերության նախագահ Սասին Ղազին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատանքի համար նշել է, որ շատ բարձր և արդյունավետ է գնահատում «Սինոփսիսի» և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված կայուն և զարգացող համագործակցությունը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև կրթության, գիտության և հարակից այլ ոլորտներում։Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության նշանակալի արդյունք է։Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում առկա ձեռքբերումներին, ընթացիկ ու ապագա ծրագրերին և փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությունների։Կողմերը կարևորվել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և հայաստանյան կրթական հաստատությունների միջև տեսական և կիրառական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել վերջին տարիներին Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և վերջիններիս արդյունքների վերաբերյալ։ Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ուղղված քայլերն ու տնտեսական բարեփոխումներն ու միջոցառումներն իրենց անմիջական դրական ազդեցությունն են ունեցել գործարարության համար առավել նպաստավոր միջավայր ձևավորելու և ներդրումների խթանման համար։Նախագահը նաև հավելել է, որ այսօրինակ դրական տեղաշարժերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը հավելյալ հնարավորություն են և նպաստավոր պայմաններ են ստեղծում ոլորտային ներդրումների ակտիվացման համար։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Սասին Ղազիին փոխանցել է հնարավորության դեպքում Հայաստան այցելելու հրավեր, ինչի համար լավ առիթ կարող է լինել նաև ընթացիկ տարում նախատեսվող «Սինոփսիս Արմենիայի» հիմնադրման 20-ամյակի միջոցառումների շարքը։
14:54 - 09 մայիսի, 2024
Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան

Մայիսի 9-ի խորհուրդը միայն ռազմական հաղթանակով չի սահմանափակվում, այն նախևառաջ ազատության, խաղաղության և ապագայում էլ անարդար պատերազմները կանխարգելելու բովանդակություն ունի։ Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում։ Նա շեշտել է, ոչ 79 տարի առաջ ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակում հայ ժողովուրդն ունեցավ իր մեծ ավանդը և տվեց ծանր կորուստներ։ Խաչատուրյանի խոսքով՝ մեր ժողովուրդն իր պատմական փորձից ելնելով՝ շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը: «Այսօր, երբ մեր պետությունը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների և փորձությունների եզրագծին, Երկրորդ համաշխարհային ու Արցախյան պատերազմում զոհված մեր պապերի, հայրերի, եղբայրների և որդիների հիշատակի առաջ մեր պարտքը, պարտականությունն ու պատասխանատվությունն է` անձնվիրաբար պաշտպանել և պահպանել մեր պետության անկախությունը, ազատությունը, հաստատել խաղաղություն մեր երկրի և ժողովրդի համար, և իհարկե, ջանք ու եռանդ չխնայել մեր պետության ամրապնդման ու հզորացման գործում»,- նշված է նախագահի ուղերձում։ Նա խաղաղություն ու բարգավաճում է մաղթել մեր պետությանը, քաջառողջություն՝ վետերաններին, և հավերժ փառք՝ զոհված հայորդիներին։
12:29 - 09 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։Նախագահն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները։ Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը՝ նկատի ունենալով, որ հանդիպմանը ներկա համայնքի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն առնչվում է հենց այդ բնագավառին:Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը:Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է իր այցի նպատակներին, այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներին ու քննարկումներին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զարգացումներին, ինչպես նաև խոսել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։
19:53 - 08 մայիսի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, ի թիվս այլ արտադրական ընկերությունների, այցելել է ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան:Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է արտադրամասերով, ծանոթացել ընկերության գործունեությանը, տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին: «Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել գործարանի տնօրինության հետ: Քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերներն ու վերջիններիս լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել գործարանի առաջիկա նախաձեռնություններին և ծրագրերին: Հանրապետության նախագահն ընդգծել է խոշոր արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ըստ աղբյուրի՝ այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»: Հանրապետության նախագահը շրջել է ֆաբրիկայի արտադրամասերով և ծանոթացել ոսկյա և արծաթյա զարդերի արտադրության ամբողջական ցիկլին՝ սկսած ձուլակտորների մշակումից մինչև վերջնական արտադրանքի ստացում: Նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ֆաբրիկայում կիրառվող էկոլոգիական պաշտպանության համակարգերին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին: Նշվում է, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» այցելությունից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, որտեղ աշխատանքային քննարկում է ունեցել ընկերության տնօրինության հետ:«Սինոփսիս Արմենիա»-յի տնօրեն Հովիկ Մուսայելյանը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել կազմակերպության ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության և հարակից ոլորտներում ընկերության ձեռքբերումներին և հաջողություններին, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը կարևորվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և հայաստանյան բարձրագույն կրթական հաստատությունների գործառնական համագործակցությունը և մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի ընդլայնումը:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Ռուսալ Արմենալ», «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» և «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ կատարած շրջայցերի արդյունքներն ամփոփել է համառոտ ճեպազրույցով: «Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հատկապես վերամշակող արդյունաբերությանը և արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերության տեսակարար կշռին: Համաձայն հունվար-փետրվար, հունվար-մարտ ժամանակահատվածի թվերի՝ այդ բնագավառում 30 տոկոս տնտեսական աճ է եղել: Այդ արդյունաբերության մեջ տնտեսական աճի հիմնական ապահովող ճյուղը ոսկերչությունն ու ադամանդագործությունն է: Նաև կարևոր է արտադրական կարողությունների նկատմամբ հետաքրքրությունը, թե ինչքանով ենք մենք պայմաններ ստեղծել տնտեսության մեջ, որպեսզի ներդրումներ կատարվեն հենց կոնկրետ արտադրության մեջ»,- նշել է նախագահը:  
21:04 - 30 ապրիլի, 2024
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

 Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և ՀՀ իշխանությունները գնալու են այդ ուղղությամբ։ Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև նշել է. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»։Նախագահը հավելել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։«Բայց վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ «100 տարի էլ կարող ենք այսպես ապրել»։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,- շեշտել է նախագահը՝ քաղաքացիներին հորդորելով վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականությանը չեն համապատասխանում։
20:52 - 30 ապրիլի, 2024
Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է կառավարության՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քայլերին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում Հայաստանի կառավարությունը։ Նախագահն այս առումով առանձնահատուկ կարևորում է նաև արաբական, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ի և Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում։ «Ընդհանրապես բացթողում է եղել մեր կողմից, որ մեր արտաքին քաղաքականության խնդիրները չենք կարողացել կոնկրետացնել, և հիմա մենք իրականում գնում ենք մի այնպիսի ժամանակաշրջան, որ պետք է կարողանանք ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես  դեպի հարավ և հարավ-արևելք, օգտվել այն երկրների հնարավորություններից, որոնք մեզ շատ մոտ են, ընդամենը երկու ժամվա թռիչքային ճանապարհ են՝ առավելագույնը 1000-2000  կիլոմետր։ Եվ այդտեղ կա լուրջ ներդրումների հնարավորություն՝ կլինեն արաբական բոլոր երկրները, թե մեր հարևան երկրները։ Մենք այդտեղ պետք է շատ հետևողական աշխատանք կատարենք»,- ասաց նախագահը՝ կարևորելով Հայաստանը ներկայանալի դարձնելը։ Այդ համատեքստում Խաչատուրյանը կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությունը և հայաստանյան ներուժն արաբական երկրներում կիրառելի դարձնելը։ Նրա խոսքով՝ մասնավորապես Իրաքում մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ ՏՏ, ինչպես նաև արտադրական ծանր ու թեթև արդյունաբերություն ոլորտներում համագործակցելու։   Նախագահը նշեց, որ այժմ Իրաքը զբաղված է անվտանգային խնդիրների լուծմամբ, որից հետո, երբ այդ երկիրն ավելի գրավիչ կլինի, ՀՀ-ն չպետք է ուշանա համագործակցության հարցում։ «Չմոռանանք մեր հարևաններին էլ։ Նույն Թուրքիայի ուղղությունն էլ չմոռանանք, որովհետև իրականում վաղ թե ուշ սահմանը բացվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ չպետք է ապրել Թուրքիայի հետ սահմանի բացման հետ կապված վախերով, այլ անհրաժեշտ է լինել ավելի նախաձեռնող։  Խաչատուրյանի խոսքով՝ այդ ամենը կախված է տարածաշրջանային իրավիճակից, անվտանգությունից, իսկ խաղաղության հաստատումը բոլորովին այլ տեսակի հարաբերություններ կբերի։
18:13 - 30 ապրիլի, 2024
Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Գնել Սանոսյանը ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը:
19:45 - 29 ապրիլի, 2024
Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Նախ շնորհակալություն եմ հայտում, որ այսօր մեզ հետ եք: Ամեն հայի համար Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը, առանձնահատուկ է: Եվ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի վերաբերմունքն էլ յուրահատուկ է եղել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի՝ Ֆրանսիայում հաստատվելու, ինչպես նաև Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի դառնալու գործում: Մենք այդ աջակցությունը միշտ զգում ենք: Նաև վերջին 30 տարում մենք՝ որպես պետություն ենք գնահատում այդ վերաբերմունքը: Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել, բայց ես կարծում եմ՝ մեր բոլորիս պահանջը դրանից դուրս է և միտված է նման ոճրագործություններ կանխարգելելուն և թույլ չտալուն: Ցավոք, ներկայումս ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Մենք՝ որպես պետություն հետևողական ենք այս հարցում և միջազգային հարթակներում շարունակում ենք ակտիվ նախաձեռնություններ ու ներգրավվածություն ցուցաբերել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով: Այս առումով գնահատելի է նաև ձեր, Ֆրանսիայի քաղաքական ուժերի և իշխանության գործունեությունը, որը վստահ եմ, ի վերջո, արդյունք տալու է»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժան-Լյուկ Մելանշոնն ասել է. «Պարոն նախագահ, ինչպես գիտեք, հավանաբար, ինձ ուղեկցում է ծագումով հայ ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիան Դըլագյուն և մեր փոքր պատվիրակությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հստակ պատկերացնում ենք, թե ինչ պատիվ եք Դուք մեզ անում՝ ընդունելով մի ժամանակաշրջանում, երբ մեծագույն պատասխանատվություններ եք ստանձնում նաև անձամբ: Իմ ներկայությունը Հայաստանում մի ձև է վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում և Հայաստանի հանդեպ ուշադրությունը, որ գոյություն ունի վաղուց ի վեր: Սոցիալիստական շարժման հիմնադիր Ժան Ժորեսը դեռ 19-րդ դարի վերջին, այսինքն՝ ցեղասպանությունից դեռ շատ առաջ ահազանգում էր ֆրանսիացիներին՝ Օսմանյան սուլթանների բռնությունների վերաբերյալ և ասում էր, որ եթե այս պահին ֆրանսիացիները ոչինչ չանեն՝ շատ ավելի վատ կլինեն հետևանքները ոչ միայն հայերի, այլ նաև ֆրանսիացիների համար: Կցանկանայի, որ իմ այցը Հայաստան, և մասնավորապես այս բացառիկ պահը, երբ մենք հանդիպում ենք, առիթ ծառայի, որպեսզի Հայաստանը Ֆրանսիայի և Եվրամիության ուշադրության կենտրում հայտնվի ևս մեկ անգամ: Համենայն դեպս, գոնե նրանք, ովքեր կարևորում են իմ աշխատանքը, ում համար կարևոր են իմ գաղափարները գիտակցեն, որ Հայաստանը կարևոր է: Իրենց համար սա իհարկե բարդ առաքելություն է, բայց կարծում եմ նաև, որ այս պահը՝ Ձեր տրամադրած հանդիպումը, Ձեր ընդունելությունը, նաև կդյուրացնի մեր գործը»: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խթանման հնարավորություններին: Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ տարածաշրջանից դուրս գտնվող հակամարտություների կանխարգելման և խնդիրները միայն խաղաղ բանակցային ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շրջանակում լուծման հրամայականը: Ֆրանսիացի քաղաքական գործիչն իր խոսքում բարձր է գնահատել նաև Հայաստանի և նրա իշխանությունների կողմից հարևանների հետ խաղաղություն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն միտված հաստատակամ դիրքորոշումն ու քաղաքական խիզախությունը:
22:08 - 25 ապրիլի, 2024