Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք։ Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում։ Հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն։ Դեպքի առթիվ ակնկալում ենք հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության:
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ․խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]
Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է։ [Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ լե Դրիան] |armenpress.am|
Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։ [ԱԳՆ]
Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: Շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր: [Արման Մուսինյան]
Կառավարությունը չի մեկնաբանում ադրբեջանցի գերու վերադարձի մասին փաստը, ինչպես նաև չի մանրամասնում գերիների փոխանակման և վերադարձի վերաբերյալ բանակցությունների առանձնահատկությունները՝ նշելով, որ դրանք հրապարակման ենթակա չեն։ Կառավարությունից նշում են, որ հայ երկու գերիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից։ Չի մեկնաբանվում նաև այն, թե ինչու գերիների վերադարձից մեկ օր առաջ ՊՆ-ն տեղեկություններ չուներ նրանց մասին։ |hetq.am|
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: [ՀՀ կառավարություն]
ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին և գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Մուրադովը ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: Կարապետյանը շնորհավորել է Անաշկինին եւ շնորհակալություն հայտնել խաղաղապահ ուժերի արդեն նախկին հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին։ Կողմերը բարձր են գնահատել ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը և գոհունակություն հայտնել Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետության կապակցությամբ: [ՊՆ]
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և պարոն Արմեն Գրիգորյանի վերջին հանդիպմանը քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի առանձնահատուկ վիճակը և այն անսովոր գործողությունը, որն իրականացվում է միայն իրանական բեռնատարներից տուրքերի գանձման ուղղությամբ և ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները: Հայ պաշտոնյաների բացատրությունները մեծապես հույսեր են ներշնչում Տաթևի այլընտրանքային ուղու արագ զարգացման վերաբերյալ, և մենք հույս ունենք, որ մոտ ապագայում ականատեսը կլինենք անվտանգ ենթակառուցվածք ունեցող ճանապարհի բացման: [Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն] |armenpress.am|
Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք
22:41 - 25 սեպտեմբերի, 2021ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ
21:45 - 25 սեպտեմբերի, 2021Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր
18:33 - 25 սեպտեմբերի, 2021Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում
18:21 - 25 սեպտեմբերի, 2021Սեպտեմբերի 27-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների
18:06 - 25 սեպտեմբերի, 2021Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել
17:45 - 25 սեպտեմբերի, 2021Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը |armenpress.am|
17:11 - 25 սեպտեմբերի, 2021Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու |hetq.am|
17:06 - 25 սեպտեմբերի, 2021Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում
16:57 - 25 սեպտեմբերի, 2021Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը․ Հայկ Մարության
16:51 - 25 սեպտեմբերի, 2021Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

16:51 - 25 սեպտեմբերի, 2021