Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։ Որպես հրատապ խնդիր վարչապետը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։ Փիթըր Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի խնդիրների կարգավորման ուղղությամբ։[ՀՀ վարչապետի աշխատակազմ]
Սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»։
Infocom-ի հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեից ասացին, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման։ Ուստի, Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթ, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու`հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում առաջարկվում է կիրառել տուգանք`նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։ Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: [ՊԲ]
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, որոնք ներկայացված են նրանց հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։ Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։ Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։ [ՀՀ ԱԳՆ]
Հունիսի 10-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննարկելով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, հիմնավորված է համարել նրա մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, դրանք գնահատել է իրավաչափ և որոշել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարել: Մինասյանի պաշտպանները կրկին բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատարանն այս որոշումն օրինական ուժի մեջ է թողել: Վերջինս մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ [ՀՀ ՊԵԿ]
Մենք սգում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը, որն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել վաղ առավոտից սկսած հայկական դիրքերի և որոշ հայկական գյուղերի վրա կրակ բացելուց հետո, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: [Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները ] |armenpress.am|
Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրադրության վատթարացմամբ, և լուծել ծագող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատելու Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ։ [ՌԴ ԱԳՆ] |armenpress.am|
Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը: Նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։ Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը Արցախում։ [Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին]
ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում |armenpress.am|
21:49 - 30 հուլիսի, 2021Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա
21:17 - 30 հուլիսի, 2021Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան
20:27 - 30 հուլիսի, 2021ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
20:27 - 30 հուլիսի, 2021Վահան Քերոբյանը վրացի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր
19:43 - 30 հուլիսի, 2021Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել
18:51 - 30 հուլիսի, 2021«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան
18:44 - 30 հուլիսի, 2021Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
18:36 - 30 հուլիսի, 2021Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
18:20 - 30 հուլիսի, 2021Վարանդայի շրջանում հայտանբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
18:11 - 30 հուլիսի, 2021ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում |armenpress.am|
21:49 - 30 հուլիսի, 2021Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա
21:17 - 30 հուլիսի, 2021Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան
20:27 - 30 հուլիսի, 2021ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
20:27 - 30 հուլիսի, 2021Վահան Քերոբյանը վրացի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր
19:43 - 30 հուլիսի, 2021Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել
18:51 - 30 հուլիսի, 2021«Պոլիտեխնիկը պետք է դառնա արդյունաբերության թիվ 1 հենարանը»․ Հայկ Չոբանյան
18:44 - 30 հուլիսի, 2021Մարտական գործողություններին մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
18:36 - 30 հուլիսի, 2021Անձին ծանր վիրավորանք հասցնելը կպատժվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը
18:20 - 30 հուլիսի, 2021Վարանդայի շրջանում հայտանբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
18:11 - 30 հուլիսի, 2021