«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|
15:56 - 07 ապրիլի, 2023

«Ենթադրում եմ՝ թերացել ենք, պիտի քննություն տարվի». Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Տեղ գյուղում ադրբեջանական առաջխաղացման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Շոշափելի դիրքային տեղաշարժեր Տեղ գյուղում չկան, տեղեկացրեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի վերջո ադրբեջանական զինուժը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքներից, թե՞ ոչ։

Մինչդեռ անցած շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակացությամբ իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե այդ բարելավումը կոնկրետ ինչ է նշանակում. - «Վիճակի բարելավում երբ որ այս երկու օրվա ընթացքում խոսվում էր, խոսվում էին այն քննարկումները, որոնք պետք է բերեն դրան, շոշափելի դիրքային տեղաշարժեր այս պահի դրությամբ չկա, բայց հույս է ներշնչել, որ զրույցները ոնց որ թե փոխըմբռնում կա ինչ-որ հարցերի, որովհետև մենք պետք է ելնենք այն բանից, որ այն, ինչ որ մերն է, դա մերն է, իրենք էլ պետք է հասկանան՝ այն, ինչ որ մերն է, իրենք պետք է աշխատեն հեռու մնալ»։

Երեկ կառավարության նիստում անդրադառնալով Տեղ գյուղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետ Փաշինյանն ասել էր, թե 12 կիլոմետրից 7 կիլոմետրում սահմանապահների տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

Ո՞վ պետք է պատասխան տա Տեղ գյուղում Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի անարգել ներխուժման համար։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ասում է, թե պետք է ծառայողական քննություն անցկացվի. - «Ինչո՞ւ եղավ, այդ ինչուի պատասխանը պետք է գտնենք, որովհետև մեզ համար է, մեր երկրի համար է, որովհետև կարող էր և չլինեն։ Եթե կարող էր չլինել, ինչո՞ւ եղավ, կարար չլիներ մի շարք հանգամանքներից ելնելով։

Ենթադրում եմ, որ մենք թերացել ենք։ Եթե թերացել ենք, թերացողներն այսօր էլ չէ՞ ղեկավարում են ինչ-որ կառույցներ, ներքևի օղակում, միջին օղակում, տեղական իշխանություններում։ Վերջին հաշվով, բա լավ, Տեղ գյուղն ունի համայնքապետ, բնակչություն, այնտեղ կանգնած են սահմանապագ զորքերը։ Դուք հիմա ասում եք ճանապարհի շինարարություն, այո, ոչ մեկի մտքով պետք է չանցներ, որ այդ արանքում պետք է իրենք որոշում կայացնեն դիրքային բարելավում անեն, գան, ավելի մոտենան մոտ։ Մենք հիմա իրարից 10 մետր հեռավորության վրա ենք։ Եթե մենք այդ 10 մետրը մի քիչ շուտ նստած լինեինք, ոնց որ ամեն տեղ է, այլ կլիներ, բայց մենք պետք է նստենք հիմնովին, հիմնովին նստելու համար հիմնովին բազմաթիվ հարցեր կան, որ պետք է լուծվեն», - ասաց նա։

Դիտարկմանը, որ նույնիսկ պաշտոնանկություններ չեղան, Քոչարյանն արձագանքեց. - «Դուք ինչի՞ եք ուզում հենց հիմա տեսնեք»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել