Հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին և 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով
14:23 - 07 ապրիլի, 2023

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին և 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 8-ին, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 7-ին, 8-ին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։ 

Մարզերում ապրիլի 7-ի ցերեկը, ապրիլի 8-ին, 10-12-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 7-ին, 8-ին, 12-ին առանձին վայրերում կլինի  քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 

Արցախում ապրիլի 7-ին և 8-ին  սպասվում է անձրև և ամպրոպ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել