Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյանի ուղերձը Աստվածամոր Ավետման տոնի առթիվ
10:29 - 07 ապրիլի, 2023

Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյանի ուղերձը Աստվածամոր Ավետման տոնի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Աստվածամոր Ավետման տոնի առթիվ, որում ասված է.

«Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։ Աստվածայինի և մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո և հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ և ձեր ընտանիքներին։

Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը։ Առողջություն, երջանկություն և արարման մեծ հնարավորություններ եմ մաղթում՝ հանուն մեր ընտանիքների և հայրենիքի շենության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել