Պեկինում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Սի Ծինպինի հանդիպումը
 |azatutyun.am|
14:27 - 06 ապրիլի, 2023

Պեկինում տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Սի Ծինպինի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդագրության համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Բարձրաստիճան հյուրին պետական պատիվներով դիմավորելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական համագումարների (խոհրդարանի) շենքի մոտ:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել երկու նախագահների առանձնազրույցը, որի մասին տեղեկություններ դեռ չկան:

Նախքան Պեկին մեկնելը Մակրոնն ասել է, որ չինացի պաշտոնակցի հետ մտադիր է ի շարս այլ հարցերի քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել