«Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել». Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին
 |news.am|
15:40 - 04 ապրիլի, 2023

«Կարող է խոսելու ընթացքում իրեն թվացել է, թե նման բան է եղել». Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացու վրա թքելու մասին |news.am|

news.am: Որեւէ մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի. երկրորդ, Սփյուռքին մի խառնեք դաշնակցական այդ անձնավորության հետ, որը ՀՀ քաղաքացիություն չունի եւ ՀՀ-ում ազատ զբաղվում է իր գործունեությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկդում իր մասնակցությամբ միջադեպին, երբ ինքը թքել էր իրեն «դավաճան» անվանած քաղաքացու վրա:

«Միջադեպի մասին ամեն ինչ ասվել է, առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու: Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է նման բան անել: Որեւէ մեկը որեւէ մեկին իրավունք չունի վիրավորել, էլ չեմ ասում  ընտրված իշխանություններին:

Կա օրենսդրական մեկնաբանություն, այդ առումով որեւէ մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խթփել, չի ջարդել, որեւէ հետապնդում չկա: Իր խոսքի ազատությանը ես իմ կարծիքն եմ ասել: Կարող է խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել կամ իրեն թվացել է, թե նման բան է եղել»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել