Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան
 |armenpress.am|
13:25 - 04 ապրիլի, 2023

Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար:  

Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում:

Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել իրեն, իրեն առաջադրել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը: «Խորհրդարանական ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, բայց այդ թեկնածուները հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը (հեղ.- ցույց է տալիս իշխանական պատգամավորներին), նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ: Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: Ես եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության համար: Եվ ես պայքարելու եմ այս իրողությունը վերացնելու դեմ: Սա է այստեղ գալու իմ առաքելությունը»,- ասաց Ղազարյանը:

Ղազարյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուներ կան, ինքն անձամբ կառաջադրեր նրանց, երբեք որևէ հավակնություն չէր ունենա, սակայն առաջարկվել է, նրանք մերժել են՝ ընդամենը գնահատելով այս իրողությունները: «Ես եկել եմ այս իրողությունները փոխելու համար»,- նշեց նա:

Արթուր Հովհաննիսյանն առաջարկում էր ամփոփմիչ ելույթից հետո քվեարկել, Թագուհի Թովմասյանը նշեց, որ ընթացակարգով այդպես չէ, պետք է լսել նաև մյուս թեկնածուին։ Մինչ պատգամավորները վիճում էին երբ անել քվեարկությունը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ճիշտ կլինի երկրորդ թեկնածուին լսելուց հետո քվեարկել։ Պատգամավորները գնացին 20 րոպե ընդմիջման, ինչից հետո կմեկնարկի երկրորդ թեկնածուի՝ ԱԺ-ին առաջարկելու հարցի քննարկումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել