ԱԺ հանձնաժողովի նիստում հատուկ ընթացակարգով քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը
11:18 - 04 ապրիլի, 2023

ԱԺ հանձնաժողովի նիստում հատուկ ընթացակարգով քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը

Այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։

Վերջինս նիստի սկզբում առաջարկեց 20 րոպե ընդմիջում ունենալ, որ Մանասարյանը ինքնաբացարկ հայտնի, քանի որ, ըստ Ղազարյանի, նա չի կարող թեկնածու լինել, սակայն նիստը վարող Թագուհի Թովմասյանը նշեց, որ Ղազարյանը՝ որպես թեկնածու, իրավունք չունի նման առաջարկով հանդես գալու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել