Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին
22:15 - 02 ապրիլի, 2023

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր մասնակցությամբ այսօրվա միջադեպին՝ նշելով, թե «երիտասարդն առաջին անգամ չէ, որ վիրավորանք է հնչեցնում». 

«Առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը:

Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին՝ «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամաորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազիի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան:
 
Հա, մի բան էլ, ինչպես հիմա եք վազելով մեզ խփում կամ վիրավորում, փախնում հետո եթեր մտնում լուսանկարվում կամ ֆեյք էջերով վիրավորանքներ գրում, այնպես էլ հետո եք վազելու, գուցե շատ ավելի արագ, դա է ձեր տեսակը, իսկ ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք», - գրել է ՀՀ ԱԺ նախագահը։

 
Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Կարեն Մկրտչյանը հայտնել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել իր և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։ Նրա խոսքով ինքն Ալեն Սիմոնյանին «դավաճան» է անվանել, ապա իրեն են մոտեցել ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերից բռնել, ու Ալեն Սիմոնյանն իրեն ասել է՝ «դավաճանը մամադ է», ու թքել երեսին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել