Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
18:54 - 30 մարտի, 2023

Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները:

Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ:

Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել