Գուտերիշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ |news.am|
09:29 - 30 մարտի, 2023

Գուտերիշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ |news.am|

news.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը պատրաստ է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ապրիլին Նյու Յորք կատարած այցի ժամանակ, եթե նման խնդրանք լինի ռուսական կողմից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կնախագահի ապրիլին։ Սպասվում է, որ Լավրովը կմասնակցի ԱԽ մի շարք նիստերի։

Պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել Լավրովի հետ, Դյուժարիկն ասել է. «Եթե նա գա Նյու Յորք, եւ հանդիպման խնդրանք լինի, իհարկե, գլխավոր քարտուղարը կհանդիպի նրա հետ»: «Գլխավոր քարտուղարը կշարունակի խոսել ցանկացածի հետ՝ շարունակելով կատարել իր աշխատանքը»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել