Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Իրանում ավելի քան 100 մարդ է սպանվել. Amnesty International
07:18 - 20 նոյեմբերի, 2019

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Իրանում ավելի քան 100 մարդ է սպանվել. Amnesty International

Ըստ արդեն իսկ ստուգված տեսանյութերի, ականատեսների վկայությունների և Իրանի սահմաններից դուրս գործող իրավապաշտպանների հավաքած տեղեկությունների՝ Իրանում անվտանգության ուժերը կիրառել են անհամաչափ ուժ, որպեսզի ցրեն մեծամասամբ խաղաղ ցույցերը, որոնք սկսել էին նոյմբերի 15-ին՝ Իրանի ավելի քան 100 քաղաքում։

Amnesty International-ի ստացած տվյալների համաձայն՝ Իրանի 21 քաղաքում սպանվել է առնվազն 106 ցուցարար, սակայն կազմակերպությունը գտնում է, որ իրականում մահացածների թիվը շատ ավելի շատ է (որոշ աղբյուրներ հաղորդում են 200 սպանվածի մասին)։

Տեսանյութերը վկայում են, թե ինչպես են ցույցը ցրելու նպատակով անվտանգության ուժերը կիրառում հրազեն, ջրցաններ և արցունքաբեր գազ, հարվածում են մարդկանց մահակներով։

Իրանի ղեկավարները, ներառյալ Իրանի առաջնորդ Ալի Խամեյնիին, իրենց հայտարարություններում բողոքի ակցիայի մասնակիցներին անվանում էին «չարագործներ»՝ կանաչ լույս տալով անվտանգության ուժերին ցրելու ցույցերը։

Ըստ ականատեսների վկայությունների, որոնք հաստատում են տեսաձայնագրությունները, որոնք նաև դիտել ու հաստատել է Amnesty International-ը՝ ուժայինները օգտագործել են դիպուկահարներ, որոնք շենքերի տանիքներից կրակել են մարդկանց վրա։ Օգտագործվել է նաև ուղղաթիռ։

Բազմաթիվ վկաներ պատմել են նաև, որ ուժայիններն ուղղակի վերցրել տարել են զոհվածների մարմիններն ու վիրավորվածներին՝ փողոցներից ու հիվանդանոցներից։
Պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ նոյեմբերի 17-ի դրությամբ ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել։

Ստորև ներկայացնում ենք զոհերի մասին տեղեկություններն ըստ քաղաքների ու շրջանների։ Ներքոնյալները Amnesty International-ի կողմից ստուգված ու հաստատված տվյալներ են․

1. Աբադան, Խուզեստանի շրջան-2
2. Ահվազ, Խուզեստանի շրջան-2
3. Բանդար-է Մահշահր ու նրա շրջակայքը, Խուզեստանի շրջան-14
4. Բեհբահան, Խուզեստանի շրջան-8
5. Բուքան, Արևմտաադրբեջանական շրջան-4
6. Բումեհեն, Թեհրանի շրջան-2
7. Էսֆահան, Էսֆահանի շրջան-1
8. Իսլամշահր, Թեհրանի շրջան-1
9. Ջավանրուդ, Քերմանշահի շրջան-14
10. Քարաջ, Ալբորզի շրջան-4
11. Քերմանշահ, Քերմանշահի շրջան-16
12. Խորամշահր, Խորամշահրի շրջան-3
13. Մարիվան, Քրդստանի շրջան-9
14. Ռամհորմոզ․ Խուզեստանի շրջան-6
15. Ռոբաթքարիմ, Թեհրամի շրջան-4
16. Սադրա, Ֆարսի շրջան-6
17. Սանանդաջ, Քրդստանի շրջան-1
18. Շահրիյար, թեհրամի շրջան-1
19. Շիրազ, Ֆարսի շրջան-6
20. Սիրջան, Քերմանի շրջան-1
21. Թեհրան, Թեհրանր շրջան-1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել